29/03/2017 11:47
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի մայիսին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.39 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 48.56 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են մայիսին, աճել են 0.29 տոկոսով և կազմել 51.48 դոլար՝ մեկ բարելի դիմաց։