29/03/2017 13:30
Սամվել Կարապետյանը գնել է ՀրազՋԷԿ-ի 100 տոկոս բաժնետոմսերը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում թույլատրել է «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը ձեռք բերել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» 100 տոկոս բաժնետոմսերը:
Մասնավորապես, հանձնաժողովը թույլատրել է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀրազՋԷԿ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը: