29/03/2017 12:10
Արծվիկի հերթական մարտահրավերն ուղղված է Վրաստանի մասնակցին
«Եվրատեսիլ-2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի նախաձեռնած challenge-ը «հատել» է նաև Վրաստանի սահմանը. Արծվիկը մարտահրավեր է նետել Թաքո Գաչեչիլաձեին, ով այս տարի կներկայացնի Վրաստանը մրցույթում: Հայաստանը ներկայացնող երգչուհին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ նոր մեկնաբանությամբ ներկայացնում է վրացական «Moxevis qalo Tinao» երգը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արծվիկը հայտարարել էր եվրատեսիլյան նոր մարտահրավերի մեկնարկի մասին ու կոչ արել մրցույթի այս տարվա մասնակիցներին տոնելու բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգևորությամբ ընդունել էր այն և կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը:
Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաև հայտնի կիպրական «Το γιασεμίν» (The Jasmine) երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի»-ն: