29/03/2017 11:42
Մեր բլուրը բարձր սարին վնաս չէ. ՀՀԿ-ն պատասխանում է Ծառուկյանի 15 միլիարդ ներդրման խոստումներին
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին խորհուրդ է տալիս՝ անկախ ընտրությունների արդյունքից, խթանել Հայաստանում ներդրումների կայացմանը։
«Եթե մերը հինգ միլիարդ է, իրանցը 15 միլիարդ, ինչ ասեմ, կպատասխանեմ Ջիվանու պես՝ «մեր բլուրը բարձր սարին վնաս չէ»», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ Աստված տա՝ Հայաստանում ներդրումները շատանան։
«Անկախ ընտրությունների արդյունքներից՝ եթե պարոն Ծառուկյանն այդքան լավ ընկերներ ունի, թող խթանի Հայաստանում ներդրումների կայացմանը», - ասաց Է. Շարմազանովը: