30/03/2017 14:11
Շատ կերազեի, որ Ծառուկյանի հայտարարությունն իրականություն դառնար. Վարդան Արամյան
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շատ կերազեր, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարած 15 միլիարդ դոլարի ներդրումն իրականություն դառնար, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճապեզրույցում նախարարն այսպես արձագանքնեց ներդրումների մասին հայտարարություններին։
«Ես շատ կերազեի, որ Ծառուկյանի հայտարարությունը իրականություն դառնար», - ասաց Վարդան Արամյանը:
Թեև նախարարը նշեց, որ զերծ է մնում նախընտրական շրջանին վերաբերող մեկնաբանություններից, այդուհանդերձ, արձագանքեց. «Մենք ունենք 10 միլիարդ դոլարանոց տնտեսություն: 15 միլիարդը կազմում է 150 տոկոսը: Հնարավոր չէ, որ ներդրումներն անմիջապես 150 միլիալրդ դոլար դառնան»: