30/03/2017 11:22
Պատերազմը Ղարաբաղում կստեղծի քաոս, բայց չի լուծի խնդիրները. Վիգեն Սարգսյան
Մենք բաց ենք բանակցությունների համար և կարծում ենք, որ լուծման որոնումների ճանապարհը կապված է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ընդունելու ու հարգելու հետ, ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը:
«Լուծման ճանապարհը կապված է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ընդունելու ու հարգելու հետ: Մյուս բոլոր հարցերը սրան հետևողներն են, ու պետք է լուծվեն Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու ազատ զարգանալու իրավունքի ապահովման շրջանակներում», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակում է սպառազինվել ու տանում է հակահայկական քարոզչություն և ընդգծել` հայկական կողմը չի հոգնում խնդրի խաղաղ կարգավորման վրա աշխատելուց:
«Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած զարգացման, քանի որ Ադրբեջանում բացակայում է զինված ուժերի նկատմամբ ցանկացած վերահսկողություն: Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը 0-ից 100 տոկոս է: Ցանկացած էսկալացիա կբերի լայնամասշտաբ պատերազմի, որը կստեղծի լիակատար քաոս, բայց չի լուծի խնդիրները», - ասել է ՀՀ Պաշտպանության նախարարը: