30/03/2017 11:01
Մեսսի. Չեմ վիրավորել մրցավարին, դա օդում եմ ասել
Մրցավարին հայհոյելու համար չորս խաղով որակազրկված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վստահեցրել է, որ ոչ ոքի չի վիրավորել, փոխանցում է Championat.com-ը:
«Ասածս չէր վերաբերում մրցավարի օգնականին: Դրանք պարզապես օդում են եղել», - Մեսսիի խոսքը մեջբերում է La Nacion-ը:
Ավելի վաղ կատալոնական «Բարսելոնան» հայտարարել էր, որ զարմացած է և հիասթափված է Մեսսիի որակազրկման պատճառով: