30/03/2017 15:16
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23,3 միլիարդ դրամ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն արձագանքել է «Ժամանակ» թերթում տեղ գտած հրապարակմանը։
Ընկերությունից հայտնում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում սահմանված կարգով ավարտված է 2016թ. ֆինանսա-տնտեսական գործունեության աուդիտը, որն իրականացվել է KPMG միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից:
«Համաձայն տրված եզրակացության, որը կհրապարակվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23,3 միլիարդ դրամ: Այն ամբողջությամբ, ինչպես նախատեսված էր, ուղղվել է ընկերության ժամկետանց և վարկային պարտավորությունների մարմանը», - ասված է ՀԷՑ-ի պատասխանի մեջ։