30/03/2017 15:12
Ռուսաստանը մտադիր է ավելացնել Արկտիկայում նավթի արդյունահանումը
Ռուսաստանը մտադիր է 20 տարվա ընթացքում ավելացնել Արկտիկայում նավթի արդյունահանման ծավալները՝ 17 տոկոսից հասցնելով 26 տոկոսի: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNBC-ին:
«Ներկայում Ռուսաստանն Արկտիկայում արդյունահանում է իր ընդհանուր ծավալների 17%-ը: 20 տարի անց այդ մասնաբաժինը կհասցնի 26 տոկոսի», - Միջազգային արկտիկական ֆորումի ժամանակ ասել է Նովակը:
Ավելի վաղ նախարարը հաղորդել էր, որ Արկտիկայում էներգետիկ ոլորտում ներդրումների պոտենցիալն առաջիկա 20 տարիներին կկազմի 400-600 մլդր դոլար: