30/03/2017 12:39
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.42 տոկոսով՝ հասնելով 49.72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0.25 տոկոսով՝ հասնելով 52.55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: