Հանրային մարդիկ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, համապետական արժեք են՝ անկախ այնտեղ իշխող ուժից. Արսեն Ջուլֆալակյան

30/03/2017 19:18

Հանրային մարդիկ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, համապետական արժեք են՝ անկախ այնտեղ իշխող ուժից. Արսեն Ջուլֆալակյան


 

Եվս 3 օր և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն այլևս պատմության գիրկը կանցնեն: Մինչ այդ, պայքարի մեջ մտած քաղաքական 9 ուժերը նախընտրական քարոզարշավ են անցկացնում՝ պայքարելով քվեների մեծամասնության համար:

Aysor.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել տարբեր ոլորտների առաջատարների կարծիքները 2017թվականի նախընտրական պայքարի շուրջ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2014 թվականի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանն այս ամենի մասին օբյեկտիվ կարծիք ձևավորելու համար ակտիվորեն հետևում է ընթացքին:

«Օրվա մեջ գոնե մեկ ժամ պետք է հատկացնել քաղաքական անցուդարձին հետևելուն, որպեսզի կարողանանք հնարավորինս ճիշտ որոշում կայացնել: Չէ՞ որ որոշվելու է մեր պետության առաջիկա հինգ տարիների ճակատագիրը: Բնականաբար, ինքս էլ անմասն չեմ մնում, անգամ այս զբաղվածությանս մեջ հետևում եմ զարգացումներին», - մեզ հետ զրույցում նշեց ըմբշամարտիկը:

Այս տարվա քարոզարշավը երիտասարդ մարզիկը որակեց «տարօրինակ».

«Այնպիսի անձանց ես տեսնում, որոնց նույնիսկ կարելի էր արգելել մասնակցել: Բայց դե մյուս կողմից էլ հասկանում ես, որ ժողովրդավարության պայմաններում դա հակացուցված է: Եթե մեզ համարում ենք ժողովրդավարական երկիր, ապա բոլորն էլ պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան: Չնայած, ցավալի է, որ կան նման ուժեր»:

Քաղաքական 9 ուժերի մեջ կան այնպիսիք, որոնց հանրությունը նույնիսկ ցածր քվեներով չէր ցանկանա տեսնել նոր ձևավորվող խորհրդարանում: Պատճառը ոչ միայն վստահություն չներշնչող ծրագրերն են, այլև՝ այդ կառույցներում տեղ գտած անհատների ոչ վաղ անցյալը:

«Ինձ համար էլ նման ուժեր կան, բայց դա ոչ թե քարոզարշավի,այլ տարիների ընթացքում ձևավորված կարծիք է: Նրանք իրենց «բազմաչարչար» աշխատանքով վաստակել են այն, որ ոչ միայն խորհրդարանում չպետք է հայտնվեն, այլ իրենց գործունեությունը պետք է արգելվի: Ցավոք, նրանք կան, գործում ու պայքարում են ու տհաճ է, որ որոշները պետք է այս կամ այն պատճառներով նորից «խաբվեն» ու նրանց ընտրեն: Մնում է հուսանք, որ ժողովուրդը ձայների նույնիսկ նվազագույն քանակով թույլ չի տա նրանց՝ հայտնվել խորհրդարանում: Շատ ցավալի կլինի, որ որևէ կուսակցություն կամ դաշինք, որն ընդամենը մեկ-երկու ամիս առաջ է անունը փոխել, իր վաստակած ողջ կեղտը ինչ-ինչ միջոցներով մաքրի ու հայտնվի նոր խորհրդարանում… Այնպիսի ուժեր էլ կան, որոնց քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեմ կարող կիսել: Երկիրն այս վիճակին բերել հասցնելուց հետո ասել, թե այն ժամանակ մենք ճիշտ էինք գործում, տվեք մեզ նորից հնարավորություն ու կապացուցենք, որ դա այդպես է՝ ծիծաղելի է: Բայց թե ո՞րն է այդ ճիշտը եղել, չգիտեմ, սկսած 90-ականներից ոչ մի ճիշտ բան չենք տեսել: Բայց դա քաղաքական ճաշակի հարց է. միգուցե մեկն այդ մութ ու ցուրտ տարիներին լավ է ապրել ու իր համար այդ իշխանության վերականգնումը հաճելի՞ է: Նույն այդ ուժի ղեկավարի՝ վերջերս տված հարցազրույցներից մեկում այսպիսի տարօրինակ համեմատություն լսեցի. 90-ականների Հայաստանի վիճակը համեմատեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի վիճակի հետ, ասելով՝ այն ժամանակ էլ ծառեր էին կտրվում Լոնդոնում: Սրանք տարբեր բաներ են, ոչ մի քննադատության չդիմացող համեմատություն է… Ամեն դեպքում, ինքս նման ուժերին չեմ ցանկանա տեսնել մեր նոր խորհրդարանում», - խոստովանեց Ա. Ջուլֆալակյանը:

Հանրային ճանաչում ու սեր, հեղինակություն վայելող մարդկանց կարծիքները կողմնորոշող են լինում, ու դա է պատճառը, որ Արսեն Ջուլֆալակյանն իրեն հաճախ տրվող՝ ո՞ւմ ես ընտրելու հարցին, մեկ պատասխան ունի.

«Եթե անձամբ չեմ ներգրավվել քարոզարշավին, ընտրական պայքարին, ապա սխալ եմ համարում իմ կողմից որևէ անուն նշելը: Այդկերպ, կարող եմ քաղաքացուն շեղել իր որոշումից: Հակառակ դեպքում կլինեի որևէ ուժի կողքին ու կփորձեի սատարել ու նպաստել նրա հաղթանակին: Թող ընտրողը խոհեմ լինի ու հասկանա՝ ո՞ւմ հետ է պետք երկրի զարգացման համար ապագա տարիներին հույս կապել, ո՞վ կարող է վերացնել այսօր առկա անթիվ բացասական իրողությունները, ո՞վ է, որ անընդհատ անկատար խոստումներ է տալիս, և ո՞վ, որ միշտ խոստումները կատարում է»: 

Ընտրապայքարն առանձնանում է նաև նրանով, որ քաղաքական ուժերն իրենց հաջողություն բերող ֆիգուրներ են ընտրում. ճանաչված ու սիրված անհատներ, ովքեր ներգրավվում են այս կամ այն կուսակցության քարոզարշավում: Վերջին վառ օրինակը «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակովակն էր, որով էլ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեկնարկեց քարոզարշավը: Տեսահոլովակում նկարահանվել էին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ու շախմատիստ Լևոն Արոնյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում նրանց մասնակցությանը, արդյոք ճանաչում ու սեր վայելող անհատները կարող են փոխել ընտրությունների ընթացքը՝ ընդգծեց.

«Բավական կարևոր թեմա եք շոշափում: Նախ, կցանկանայի, որ ժողովուրդը հասկանա՝ այս ընտրությունները միայն անձի ընտրություններ չեն: Եթե դու հարգում ես ինչ-որ մեկին, միևնույն է, պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնես, թե նա քաղաքական ո՞ր ուժին է հարում: Նա կարող է հրաշալի անձնավորություն լինել՝ մաքուր անցյալով ու ներկայով, բայց իր պատկանած կուսակցությունը կամ դաշինքը, այսպես ասած, խայտառակություն լինի: Պետք է գիտակցել, որ նրան ձայն տալով՝ ընտրում ես այդ ուժին: Այստեղ անհատների ընտրություն չէ, այլ քաղաքական ուժերի…

Ինչ վերաբերում է իմ հարգելի ընկերների, կոլեգաների մասնակցությանը, չեմ կարող հստակ որևէ բան ասել, քանի որ տեսահոլովակի նկարահանումից հետո առիթ չի եղել նրանց հանդիպել ու այդ թեմայով զրուցել: Չեմ կարծում, որ կարող է ստիպողաբար լինել, քանզի այնպիսի տղաներ են, որոնց ստիպելն այնքան էլ ճիշտ ու հեշտ չէ: Կարող եմ ենթադրել, որ դա արվել է հանուն գաղափարախոսության, պատկերացնում են, որ միայն այդ ուժը կարող է երկիրը ոտքի կանգնեցնել: Ու եթե սա նրանց քաղաքական տեսակետն է, ապա դրան ուրիշները կարող են համաձայնվել կամ ոչ: Պատճառը կարող է լինել նաև անձնական խնդրանքը, կուսակցությունից որևէ մեկի նկատմամբ հարգանքը, ընկերությունը, որի համար էլ մարզիկներն այդ քայլին գնացել են: Մի քանի տարի առաջ ես էլ նման առաջարկ-խնդրանք եմ ստացել մի մարդուց, ում կուսակցության գաղափարակիցը չեմ եղել, բայց հարգանքով եմ վերաբերել իրեն ու ընդունել եմ իր առաջարկը՝ տեսահոլովակում կոչ անելու՝ ընտրել այդ ուժին: Հիմա վստահ եմ, եթե նման առաջարկ լինի ու ես գաղափարապես չհարեմ այդ կուսակցությանը, ապա զուտ մարդու նկատմամբ հարգանքից ելնելով՝ չեմ համաձայնվի: Կբացատրեմ, որ կան բաներ, որոնք ինձանից բարձր են: Հենց այն պատճառով, որ չեմ կարող ասել՝ բացարձակ կիսում եմ այս կամ այն ուժի բռնած ուղին, այսօր որևէ ուժի կողքին կանգնած չեմ»:

Անդրադառնալով «Ռեինկարնացիային»՝ մեր զրուցակիցը նկատեց, որ իրեն առավել զարմացրել է խմբի անցած ճանապարհն ու ներկայիս դիրքորոշումը, անցյալի ու ներկայի կապի շեղումը:

«Իրենց գործունեությամբ նրանք հիմնականում քննադատական տեսակետից են հանդես եկել, դեմ են եղել տարբեր բացասական զարգացումներին: Իսկ եթե տարիներ շարունակ քննադատում ու մեկ էլ հանկարծ սկսում ես գովաբանել կամ մասնակցել տվյալ շարժմանը՝ զարմանալի է: Առավել անտրամաբանական էր տղաների՝ հաջորդ օրվա պահանջը՝ չքաղաքականացնե՛լ: Բայց եթե մասնակցել ես քաղաքական պրոցեսին, ապա էլ ի՞նչ անուն պետք է դրան տալ: Արել ես, ասա լավ եմ արել՝ արել եմ, դա իմ որոշումն է: Ամեն մարդ պետք է կարողանա իր արածի համար պատասխանատվություն կրի…

Գիտեք, բոլորը պետք է հասկանան, որ կան մեծություններ, արժեքներ, անհատներ, որոնք պատկանում են ամբողջ ազգին, պետությանը, և անհատների սեփականություն չեն։ Եթե, օրինակ, շատ հայտնի գիտնականը, արվեստագետը կամ մարզիկը անձամբ չի հարում որևէ ուժի և չի կիսում նրա քաղաքական տեսլականը, ապա ճիշտ չի նրան ներկայացնել որպես սեփական ձեռքբերում։ Կրկնում եմ, նման մարդիկ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, համապետական արժեք են՝ անկախ այնտեղ իշխող ուժից կամ ուժերի դաշինքից», - նկատեց նա:

Արսեն Ջուլֆալակյանը ցանկանում է նոր ձևավորվող խորհրդարանը բազմերանգ տեսնել: Կարևորում է նաև ազդեցիկ ընդդիմության առկայությունը նրանում:

«Խոսքս ոչ թե մեր՝ մինչ այս տեսած ձևական բնույթ կրող ընդդիմության մասին է, որն իրականացնում է իշխանության կողմից նախապես թելադրվածը, այլ ձևավորվող իրական ընդդիմության: Ցանկացած բնագավառում՝ քաղաքականություն, մշակույթ, սպորտ և այլն, նույնիսկ ամենալավ, ամենագործող համակարգում եթե մի ուժ բացարձակ հզոր է, անգերազանցելի, չկա ռեալ ընդդիմություն, ուշ թե շուտ սկսվելու է լճացում, հետագայում՝ գուցե և հետընթաց: Այնպես որ, ճիշտ ընդդիմության ձևավորումը շատ կարևոր եմ համարում: Իսկ դա միայն այն պարագայում կլինի, երբ մի քանի ուժ հաղթեն, բայց նրանց մեջ չլինեն իմ կողմից վերոնշված անվանափոխված կուսակցությունները: Ես նրանց ընդամենը ձայն փախցնող եմ համարում, որոնք ընտրությունների բուն ընթացքը շեղում ու փչացնում են: Հատկապես, երբ տեսնում ես, որ նրանց ուղղված ծափահարություններն անգամ նախապես ձայնագրված են, չես կարող լուրջ վերաբերվել», - ժպիտով հավելեց մեր զրուցակիցը:

Կենտրոն համայնքի թիվ 4 ընտրատարածքի ընտրող Արսեն Ջուլֆալակյանն այս օրերին Ծաղկաձորում է՝ ուսումնամարզական հավաքների: Սակայն ապրիլի 2-ին ընտանիքի հետ միասին մասնակցելու է ընտրություններին՝ ձայնը տալով իր նախընտրած քաղաքական ուժին ու թեկնածուին:

«Հուսամ՝ չեմ սխալվի ընտրության իմ կայացման մեջ: Հույս ունեմ՝ այս ընտրությունները ցույց կտան, որ մեր ազգն արժանի է շատ ավելի լավ ապագայի, քան մեր ներկան է: Տա Աստված, որ լինեն լավ իմաստով ճակատագրական ընտրություններ: Այն փոփոխությունները, որոնք բոլոր ուժերն այսօր քարոզում, խոստանում ու վստահեցնում են, որ իրենք են անելու, թող իրականություն դառնան: Խոստումները կան, մնում է դրանք ի կատար ածել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արսեն Ջուլֆալակյանը:

 

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա 15/01/2025 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին 15/01/2025 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների 15/01/2025 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա 15/01/2025 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում 15/01/2025 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել 15/01/2025 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել 15/01/2025 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին 15/01/2025 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը 15/01/2025 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը