01/04/2017 14:45
Ճապոնիայում բիտքոինը դարձել է պաշտոնական վճարային միջոց
Բիտքոինը Ճապոնիայում դարձել է պաշտոնական վճարային միջոց, փոխանցում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Coindesk-ին։
Նշվում է, որ այդ որոշումը դեռևս հստակություն չի մտցնում որոշ ֆինանսական հարցերում, օրինակ՝ կապված հարկերի և հաշվապահական հաշվետվությունների հետ։ Այդ հարցերի պարզաբանման համար իշխանություններից մոտ կես տարի կպահանջվի։ Ֆինանսական հաշվառման չափորոշիչների խորհուրդն արդեն սկսել է համապատասխան բանակցությունները։