01/04/2017 09:52
Գիշերն Արցախի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ. ՊԲ
Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: