01/04/2017 11:02
Մատան վիրահատության է ենթարկվել և կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը աճուկի վնասվածքի պատճառով, գրում է Manchester Evening News-ը, փոխանցում է Championat.com-ը:
28-ամյա իսպանացի ֆուտբոլիստը վերջին շրջանում գանգատվել է աճուկի շրջանում ցավերից, իսկ հինգշաբթի օրը վիրահատվել է:
Հաղորդվում է, որ Մատան, որը ՄՅՈւ-ում եղած 3 տարվա ընթացքում ոչ մի հանդիպում բաց չի թողել վնասվածքի պատճառով, կարող է այլևս չխաղալ ընթացիկ մրցաշրջանում:
ՄՅՈւ-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այսօր՝ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում մրցելով «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնի» հետ: