01/04/2017 10:48
ՄԱԿ-ից նշել են ղարաբաղյան բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը
ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի քարտուղարությունում լիովին աջակցում են ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա) կողմից Բաքվին ու Երևանին հասցեագրված հորդորներին՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել հրադադարի մասին պայմանավորվածությանը։
«Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածության նվազմանն ու կոչ ենք անում կողմերին դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերսկսվեն առարկայական բանակցություններ, որոնք կտանեն դեպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում», - ասել է Հակը: