02/04/2017 19:11
Սերժ Սարգսյանն այցելել է Ադամ Սահակյանի ծնողներին (Լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ hայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հանրապետության նախագահը զորակցություն է հայտնել հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին և իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն կհիշեն և հավերժ կփառաբանեն Ադամի և հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը: