03/04/2017 16:55
Մոլդովան համաձայնել է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության հուշագիր է ստորագրել, փոխանցում է «Интерфакс»-ը:
Փաստաթուղթը ստորագրվել է մայրաքաղաք Քիշնևում: Հուշագրում իր ստորագրությունն է դրել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Դոդոնը պատրաստվում է մայիսին դիմել ԵԱՏՄ-ին՝ խնդրելով Մոլդովային դիտորդ պետության կարգավիճակ տալ:
Մոլդովայի մայրաքաղաքում անցկացվում է ԵԱՏՄ համաժողովը, որի շրջանակում էլ ստորագրվել է համագործակցության հուշագիրը:
Մոլդովայի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչները համաժողովին չեն մասնակցում ու դեմ են հուշագրի ստորագրմանը: Խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն հայտարարել է, որ փաստաթուղթը չի վավերացվի ու, ըստ այդմ, չի ունենա իրավական հետևանքներ: