03/04/2017 14:35
Մաո Ցզեդունի նկարն աճուրդում վաճառվել է 12,7 միլիոն դոլարով
Հայտնի նկարիչ Էնդի Ուորխոլի վրձնին պատկանող Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի նկարը Հոնկոնգում Sotheby's աճուրդում վաճառվել է 98,5 միլիոն հոնկոնգյան դոլարով (12,69 միլիոն դոլար), հաղորդվում է աճուրդային տան կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
Նախապես աճուրդի կազմակերպիչները նկարի արժեքը սահմանել էին 11,6-ից մինչև 15,5 միլիոն ԱՄՆ դոլար:
Էնդի Ուորխոլը կտավը նկարել է 1973 թվականին:
Andy Warhol makes 1st appearance in a #HongKong evening sale as Mao sells for HK$98.5m / US$12.7m pic.twitter.com/vgnGJcelyO
— Sotheby's (@Sothebys) April 2, 2017