03/04/2017 19:35
Սերժ Թանկյանին դուր է եկել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ համագործակցությունը, մտադիր է շարունակել
Արցախի Հանրապետությունում գտնվող Սերժ Թանկյանը և Արսինե Խանջյանը նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում խոսել են Արցախում ապրիլյան պատերազմից հետո ստեղծված ընդհանուր իրավիճակի մասին, և այն մասին, թե ինչ քայլեր են պետք, որպեսզի սփյուռքի կապը լինի Արցախի հետ։
Հանդիպումից հետո Արցախում գտնվող մշակութային գործիչները հանդես եկան մամուլի ասուլիսով։
Սերժ Թանկյանն ասաց, որ անցյալ տարի համագործակցել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի շրջանակում, համագործակցությունն իրեն դուր է եկել, մտածում է նմանատիպ համագործակցության մասին։
Արսինե Խանջյանն էլ իր հերթին նշեց, թե շատ կարևոր է, որ համագործակցություն լինի սփյուռքի և Արցախի մշակութային գործիչների միջև։