05/04/2017 09:12
«Make Jazz Not War». Ջազային համերգ Երևանում
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ապրիլի 8-ին ժամը 19:00-ին տեղի կունենա «Ջազը հանուն խաղաղության» («Make Jazz Not War») խորագիրը կրող համերգը:
Համերգը կազմակերպել է Ջազի հայկական ասոցիացիան և Մեցցո Պռոդաքշնը:
Համերգին ելույթ կունենան՝ Արցախի պետական ջազ նվագախումբը, Մհեր Համբարձումյանը (Մոսկվա, վոկալ), Դավիթ Թադևոսյանը (շեփոր):
Համերգի հատուկ հյուրերն են Մալխաս Ջազ Բենդը և Արմեն Հյուսնունցը: