05/04/2017 10:31
Արթուր Բաղդասարյանը Հ3-ում 4 աշխատող կթողի. կրճատումներ են. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության խայտառակ պարտությունից հետո նրան պատկանող Հ3 հեռուստաընկերությունում շատ լուրջ կրճատումներ են սկսվել։ Արթուր Բաղդասարյանին սեփական հեռուստատեսությունում արված հսկա ներդրումներն էլ չօգնեցին ԱԺ անցնել։
«Նրա արատավորված հեղինակությանը չօգնեց անգամ մի ամբողջ հեռուստաընկերություն: Հիասթափվելով դառը իրականությունից՝ Արթուր Բաղդասարյանը որոշել է չորս աշխատող պահել ամբողջ հեռուստաընկերությունում: Մնացածին հեռացնում է», - հավելել է թերթը: