05/04/2017 10:29
«Տաշիրը» պատրաստվում է գնել ՀԷՑ-ի 69.99 տոկոսը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել է, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69.99 տոկոս բաժնետոմսերը «Տաշիր կապիտալ» բաժնետիրական ընկերությանը փոխանցելու համար:
«Վաղը տեղի ունեցող ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվելու լիազորել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ՀՀ կառավարության անունից ստորագրել «Լիորմանդ հոլդինգ Լիմիթեդ» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69.99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Տաշիր կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը», - հավելել է թերթը: