06/04/2017 09:20
Թոխմախի Մհերը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ. «Հրապարակ»
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով` Ազգայի ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է և լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Ընտրություններից առաջ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով նա չընդգրկվեց որևէ ուժի ցուցակում: Նա նախ ուզում էր որդուն՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանին ընդգրկել «Ծառուկյան» դաշինքում, բայց իշխանությունները դա ոչ միայն կանխեցին, այլև զրկեցին նրան պաշտոնից: Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց նաև Մհեր Սեդրակյանի դուստրը: Մամուլն արդեն գրել է, որ Սեդրակյանի որդիներն արտագաղթել են ԱՄՆ:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` պատրաստվում է նրանց ետևից գնալ նաև ինքը՝ Սեդրակյանը: Նա նաև պատրաստվում է ԱՄՆ տեղափոխել իր բիզնեսները, վաճառել այստեղ ունեցած կարողությունը: Ի դեպ, իշխանությունն այս ընթացքում սկսել է քայլեր ձեռնարկել՝ Սեդրակյանի բիզնեսները հարկային դաշտ բերելու և նրան արտոնություններից զրկելու ուղղությամբ», - գրել է թերթը: