06/04/2017 14:45
«Բորուսիան» Օբամեյանգին տուգանել է «Սարդ մարդու» դիմակի համար
Դորտմունդի «Բորուսիան» տուգանել է թիմի լավագույն ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Գաբոնցի հարձակվողը պատժվել է «Շալկեի» դեմ Բունդեսլիգայի խաղում գոլը «Սարդ մարդու»՝ Nike ընկերության դիմակով տոնելու համար: Տուգանքի չափը չի հրապարակվում, հայտնում է Sport-expreess.ru-ն՝ հղում անելով Kicker-ին:
«Բորուսիայի» ղեկավարությունը դա որակել է որպես Nike ընկերության գովազդ: Գերմանական ակումբի տեխնիկական հովանավորը Puma ընկերությունն է: