06/04/2017 12:15
Նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ 4 տոկոսանոց գնաճ. Վարդան Արամյան
Վարչապետի հայտարարությունն արտակարգ ռեժիմով աշխատելու վերաբերյալ նշանակում է, որ մենք նոր, բարձր նշաձող ենք վերցրել, որն արդարացնելու համար պետք է ավելի շատ աշխատել, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Բառիս բուն իմաստով սա նշանակում է, որ ոչ թե մեզ տրված 8 ժամը պիտի աշխատենք, այլ՝ 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը», - ասաց նախարարը:
Խոսելով պարենային շուկայում նկատված գնաճի մասին՝ Արամյանը նշեց.
«Գնաճը պետք է բնականոն մակարդակի վրա լինի: Այսօրվա դրությամբ մենք դեֆիլյացիա ունեք և նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ 4 տոկոսանոց գնաճ: Դա նաև տնտեսական աճին է նպաստում: Ցածր գնաճային միջավայրը տնտեսական աճին տուգանում է և նորմալ է, որ մենք հավակնենք 4 տոկոս գնաճի»: