06/04/2017 10:06
Պատգամավոր չդարձած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է։
Նրանք մեծ գումարներ են վատնել, նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը, բայց չեն անցել խորհրդարան։
Անհանգիստ են նաև «անցողիկները»․ Սերժ Սարգսյանը դեռ ոչ մեկին ոչինչ չի ասել, նախնական արդյունքները հրապարակվելուց հետո մի կարճ ժամանակով եղել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, շնորհակալություն հայտնել կուսակիցներին, որոնք սպասել են, որ առաջնորդը կասի, թե որ ընտրատարածքից ով է անցնելու խորհրդարան, բայց նա ոչինչ չի ասել։
Բանն այն է, որ մի շարք տարածքներում առաջին և երկրորդ ցուցանիշներ հավաքածներից ոմանք չեն անցնի խորհրդարան, իսկ, այ, Վարդան Այվազյանին խոստացել են տանել, թեև նա Կոտայքում ռեյտինգայիններից չորրորդն է։