06/04/2017 10:18
Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը ու Արփինե Հովհաննիսյան ԱԺ-ում չեն մնալու. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է, որ ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը ու Արփինե Հովհաննիսյան ԱԺ-ում չեն մնալու։ Երեքն էլ գործադիրում պահպանելու են իրենց դիրքերը։
«Վիգեն Սարգսյանը, միանշանակ, կշարունակի գլխավորել ՀՀ պաշտպանական գերատեսչությունը առնվազն մինչև հաջորդ տարվա գարուն, Տարոն Մարգարյանը պատրաստվում է գլխավորել ՀՀԿ Երևանի ավագանու ցուցակը։ Նա մտադիր է հաջորդ հինգ տարին ևս մնալ Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անկախ նրանից, թե Գագիկ Բեգլարյանը կամ Միհրան Պողոսյանը որքան շատ են ցանկանում փոխարինել իրենց այդ պաշտոնում։
Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանին, ապա նա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ամենասիրված նախարարն է, ուստի նա, թերթի տեղեկություններով, վերանշանակվելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում», - գրել է թերթը։