06/04/2017 17:18
Մինսկը չի բացառում մոտ ժամանակներում ԵՏՄ մաքսային օրենսգրքի ստորագրումը
Բելառուսի իշխանությունները չեն բացառում մոտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ստորագրումը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, հայտնում է ТАСС-ը:
«Նախատեսում ենք, որ մոտակա ժամանակներում մեր վերաբերյալ բաց հարցեր չեն մնա», - ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Բելառուսը հետևողականորեն կողմ է ԵՏՄ շրջանակներում սերտ ինտեգրմանը և հակված է կատարել բոլոր մակարդակներում ձեռք բերված պարտականությունները։
«Ներկա պահին ավարտված է բոլոր փաստաթղթերը վերլուծելու աշխատանքը, որոնք առաջարկած էին ստորագրել 2016-ի դեկտեմբերին։ Նախատեսում ենք, որ մոտ ժամանակներում մեր վերաբերյալ բաց հարցեր չեն մնա», - ասել է նա։