06/04/2017 19:22
Մորատա. Ռեալում չեմ խաղում բողոքելու համար
«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ կայացած խաղից հետո նշել է, որ չի ընկճվում այն պատճառով, որ միշտ չէ հայտնվում թիմի հիմնական կազմում, փոխանցում է Sport-express.ru-ն:
«Ռեալում» ես ինձ նորմալ եմ զգում, և դա է կարևոր: Այս պահին չեմ կարող մտածել հաջորդ մրցաշրջանի մասին: Հիմա ամենակարևորը մրցաշրջանի մնացած խաղերն են: Ես «Ռեալում» խաղում եմ ոչ թե բողոքելու, այլ աշխատելու և թիմային հաջողությունները տոնելու համար», - Մորատայի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
«Ռեալը» Պրիմերայում 29 հանդիպում է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում, իսկ Մորատան դրանցից 20-ին է մասնակցել: 10 խաղում նա դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: