06/04/2017 10:42
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.57 տոկոսով՝ մինչև 50.86 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.53 տոկոսով՝ մինչև 54.07 դոլար՝ մեկ բարելի դիմաց: