06/04/2017 09:12
ՊԵԿ-ը հայտնաբերել է անօրինական ներկրվող մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր (Լուսանկարներ)
Պետական եկամուտների կոմիտեն մինչև ապրիլի 5-ը գյուղմթերքի ապօրինի ներկրման 153 փորձ է կանխել, շուրջ 15 տոննա պոմիդոր և այլ գյուղմթերք հայտնաբերվել է ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում, Aysor.am-ին հայտնեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, իրականացված հետևողական միջոցառումների արդյունքում մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր:
Նշվում է, որ իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են: