06/04/2017 16:08
Ուսումնասիրեք այլ երկրների փորձը. Արմեն Ամիրյանը՝ Օպերայում ռեստորան կառուցելու գաղափարը քննադատողներին
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Օպերայի թատրոնում ռեստորան կառուցելու մասին նախագիծը քննադատող արվեստագետներին խորհուրդ է տալիս մանրամասն ուսումնասիրել այլ երկրների փորձը:
«Ես խորհուրդ կտամ իմ ավագ գործընկերներին, որպեսզի ուշադիր ուսումնասիրեն, թե աշխարհում ինչպես է դա արվում: Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի ցանկացած օպերային թատրոններում այսօր կան բարձրակարգ սնունդ ապահովող վայրեր», - նշեց Ա. Ամիրյանը:
Բացի այդ, նախարարը խոստացավ, որ նախագիծը պարտադիր դրվելու է հանրային քննարկման, որտեղ բոլորը կարող են իրենց կարծիքները հայտնել:
«Ես խոստանում եմ միայն, որ նախագիծը, երբ ամբողջությամբ պատրաստ լինի, կդրվի հանրային քննարկման, որտեղ բոլորը կարտահայտեն իրենց կարծիքները: Ե՛վ համոզված, և՛ վստահ եմ, որ ծրագրվող նախագիծը գոհացնելու է բոլորին», - նշեց ընդգծեց: