07/04/2017 15:54
«Ինտերը» բանակցություններ է վարում Սպալետիի հետ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել «Ինտերը», փոխանցում է Sports.ru-ն:
Հաղորդվում է, որ միլանյան ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարել 58-ամյա մասնագետի հետ, որի պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է առաջիկա ամռանը:
Բանակցությունների ընթացքում Սպալետին հայտարարել է, որ եթե իրեն չհաջողվի «Ռոմայի» հետ սկուդետո նվաճել, ապա նրա հեռանալն ակումբից ճիշտ որոշում կլինի:
Ավելի վաղ Սպալետիին կապում էին «Յուվենտուսի» և «Տոտենհեմի» հետ: