07/04/2017 11:43
Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 1.68 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52.57 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 1.48 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 55.70 դոլարի:
Աճուրդի մեկնարկին Ասիայի շուկաներում ամերիկյան նավթի ֆյուչերսների պայմանագրերի գինը բարձրացել է միանգամից 2 տոկոսով:
«Աշխարհաքաղաքականությունը հաճախ լուրջ շարժիչ ուժ է դառնում նավթային շուկաներում», - կարծում է AxiTrader ընկերության վերլուծաբան Գրեգ ՄաքՔենան:
Նա նաև նշել է, որ անորոշությունն ու անհանգստությունն առաջիկայում նավթի գների աճի պատճառ կդառնան: