07/04/2017 15:03
Ճապոնիան որոշել է երկու տարով երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի իշխանությունները որոշել են երկու տարով երկարաձգել միակողմանի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:
Հաջորդվում է, որ դրանք նախատեսում են Հյուսիսային Կորեայից Ճապոնիա ապրանքների ներմուծման լիարժեք արգելք, բացի այդ՝ արգելվում է հյուսիսկորեական նավերի մուտքը ճապոնական նավահանգիստներ:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռային փորձարկումը լուրջ սադրիչ գործողություն է: