08/04/2017 11:30
Բալոտելիի դուբլի շնորհիվ «Նիցցան» հաղթել է «Լիլին»
Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրի մեկնարկային խաղում «Նիցցան» հյուրընկալվելիս հաղթել է «Լիլին»: Հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով, փոխանցում է Championat.com-ը:
14-րդ րոպեին Իբրահիմ Ամադուի գոլի շնորհիվ տանտերերը հաշվի մեջ առաջ են անցել, սակայն 3 րոպե անց իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի գոլի շնորհիվ հյուրերը հավասարեցրել են հաշիվը: Հանդիպման 1 խաղակեսի վերջում Բալոտելին դարձել է դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևել ակումբին:
Այս հաղթանակի շնորհիվ «Նիցցան» վաստակել է 70 միավոր և ընթանում է երկրորդ տեղում, իսկ «Լիլը» 32 միավորով 13-րդն է: