08/04/2017 13:15
Ֆրանսիայում սիրողական ֆուտբոլիստին որակազրկել են 30 տարով
Ֆրանսիայում տեղական սիրողական ակումբներից մեկի ֆուտբոլիստին 30 տարով որակազրկել են այն բանից հետո, երբ վերջինիս և խաղի դատավորի միջև վիճաբանություն է սկսվել, փոխանցում է AIF.ru-ն` հղում անելով L՛Equipe-ին:
ԶԼՄ-ները ֆուտբոլիստի անունը չեն նշում: Հաղորդվում է, որ նա հանդես է եկել «Վենիսյե» թիմի կողմից: Դատավորի հետ վիճաբանությունը սկսվել է երկրի առաջնության ժամանակ:
Հերթական խաղի ժամանակ, երբ «Վենիսյեն» խաղադաշտում էր «Բելլեշուրի» հետ, ֆուտբոլիստը բարկացել է դատավորի՝ իր կարծիքով սխալ որոշումից և հարվածել է վերջինիս դեմքին:
Ակումբը, որում խաղացել է ֆուտբոլիստը, նույնպես պատժվել է: Ֆուտբոլիստին որակազրկել և հանել են առաջնությունից: