08/04/2017 17:17
Ես ընդմիշտ կպահպանեմ արցախյան հիշողություններս. Թանկյանը կիսվել է տպավորություններով (Լուսանկարներ)
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, SOAD ռոք խմբի հիմնադիր հայազգի Սերժ Թանկյանը շարունակում է ինսթագրամի իր էջում ներկայացնել Արցախը, կիսվել Արցախ կատարած այցի տպավորություններով։
Նա հրապարակել է լուսանկար, որտեղ ցուցանակի վրա գրված է «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» գրությունը ու իր հետևորդներին ներկայացնում դրա նշանակությունը։
Այնուհետև հրապարակել է Շուշիի Ղազանչեցող եկեղեցու մոտ իր, կինոդերասանուհի Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի լուսանկարը։
«Վերջին տասն օրերը ես անցկացրեցի Հայաստանում և Արցախում։ Ես կկարոտեմ ամեն պահը, որ մենք միասին անցկացրեցինք. հրաշալի էր ուղղակի։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետևեցին մեր կոչին լինել դիտորդ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում։ Մենք դեռ մեծ գործ ունենք միասին», -գրել է Թանկյանը։
Իր մեկ այլ գրությամբ Թանկյանը հրապարակել է լուսանկար մի կնոջ հետ ու գրել. «Արցախում ես հանդիպեցի 80-ամյա այս տիկնոջը, որը երգեց ու պարեց ավանդական պարը։ Ես ընդմիշտ կպահպանեմ արցախյան հիշողություններս», գրել է Թանկյանը։