10/04/2017 16:28
Բելառուսը ՌԴ-ից 1 մլրդ դոլար վարկ կստանա
Ռուսաստանը մինչև 1 մլրդ դոլար վարկ կտրամադրի Բելառուսին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հեռուստաեթերում, փոխանցում է Lenta.ru-ն:
Նա, մասնավորապես, պատմել է ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում երկու երկրների նախագահների հանդիպման մասին: «Հանձնարարվել է լրացուցիչ ևս 1 մլրդ դոլար վարկի տրամադրում՝ նույնպես լավ պայմաններով», - ասել է նա:
Ըստ նրա, Ռուսաստանը նաև կնպաստի, որ 2017-ին Բելառուսին հատկացվեն Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի 3-րդ և 4-րդ չափաբաժինները՝ յուրաքանչյուրը 300 մլն դոլար:
2016-ին Բելառուսը ստացել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի առաջին 2 չափաբաժինները՝ 500 մլն դոլար և 300 մլն դոլար համապատասխանաբար: