10/04/2017 12:57
Հումելսը «Ռեալի» հետ հանդիպումից առաջ վնասված է ստացել
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը վնասվածք է ստացել թիմի առավոտյան մարզման ժամանակ, փոխանցում է Championat.com-ը:
28-ամյա գերմանացի ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել մարզումը լքելով խաղադաշտը ծանր ցավերով: Հումելսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումները:
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հանգիստ էր տվել պաշտպանին Դորտմունդի «Բորուսիայի» (4:1) հետ խաղում: