11/04/2017 09:57
ԱԺ անդրանիկ նիստն, ըստ ամենայնի, կհրավիրվի մայիսի 15-ին. «Հրապարակ»
Ազգային ժողովի անդրանիկ նիստը, ըստ ամենայնի, կհրավիրվի մայիսի 15-ին։ Ճիշտ է՝ արդեն իսկ որոշված էր նիստի օրը՝ ապրիլի 27, սակայն ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու պատճառով այն կհրավիրվի մոտ 20 օր ուշացումով․ հաշվարկել են, որ ՍԴ քննությունն այդքան կտևի։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Մայիսի 15-ն ուշագրավ օր է նաև նրանով, որ նախորդ օրը կայանալու են Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները։ Այս հետաձգումը մի իմաստ էլ ունի՝ պատգամավորության թեկնածուների տառապանքի ժամկետն է երկարաձգվելու․ նրանցից շատերը չգիտեն՝ գնալո՞ւ են արդյոք խորհրդարան, թե՞ ընթացք է տրվելու իրենց «ինքնաբացարկի» դիմումներին», - հավելել է թերթը։