11/04/2017 09:26
Վարչապետն ԱԺ նախագահի պաշտոնում տեսնում է «Տաշիրի» Կարեն Կարապետյանին. «Փաստ»
«Փաստ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի մակարդակով քննարկվում է նոր Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը:
Թերթի աղբյուրների վկայությամբ՝ վարչապետն այս պաշտոնում տեսնում է «Տաշիրի» Կարեն Կարապետյանին, սակայն վերջնական որոշում կայացնողը Սերժ Սարգսյանն է լինելու: ԱԺ նախագահի պաշտոնում քննարկվում են նաև Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ՀՀ նախագահի Վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանի թեկնածությունները: