11/04/2017 14:04
Նազարբաևը կոչ է արել ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունները հասցնել մի մակարդակի
Եվրասիական տնտեսական միության մեխանիզմներն ավելի արդյունավետ կգործեն, եթե անդամ բոլոր երկրների տնտեսությունները գտնվեն մոտավորապես նույն մակարդակի վրա: Այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հարկավոր է ԵՏՄ անդամ երկրներին ձգել մի մակարդակի: Այժմ որոշները զարգացման հարցում առաջ են գնացել, որոշները միջին մակարդակում են գտնվում, երրորդները ընդհանրապես ներքևում են: Խնդիրը դրանում է: Պետք է բոլորին ձգել, որպեսզի հնարավորություն լինի հավասարաչափ աշխատել: Ստացվում է, որ պետությունները, որոնք օբյեկտիվորեն ավելի աղքատ են, հույս ունեն, որ մյուսները կօգնեն: Բայց այդպես չի լինում, շուկայական էկոնոմիկայում ոչ մեկ նվեր չի անում: Այդ ակնկալիքները կան, միգուցե, կա նաև հիասթափություն: Պետք է յուրաքանչյուրը աշխատի», - ասել է նա:
Միևնույն ժամանակ Նազարբաևն ընդգծել է, որ երկրները պետք է օգնեն միմյանց՝ առևտրի համար հնարավորություններ ստեղծելով: