11/04/2017 15:55
Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են Հայաստանի և Վրաստանի հնարավորությունները՝ որպես տարանցիկ երկրներ (Տեսանյութ)
Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այսօրվա հանդիպումն էլ դրա վառ ապացույցն էր», - նշեց Է.Նալբանդյանը:
Իր հերթին Մ.Ջանելիձեն շնորհավորեց ՀՀ իշխանություններին՝ ԱԺ ընտրությունների հաջող անցկացման ու խորհրդարանական համակարգին անցնելու կապակցությամբ։
«Քննարկել ենք համագործակցության բոլոր հնարավորությունները։ Ընդգծել ենք մեր պատրաստակամությունն՝ ավելի ինտենսիվ դարձնել քաղաքական համագործակցությունը։ Քննարկել ենք տրանսպորտին, զբոսաշրջությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Քննարկվել է սևծովյան նավահանգիստների օգտագործումն ու երկու երկրների հնարավորությունները՝ որպես տարանցիկ երկրներ», - նշեց Վրաստանի արտգործնախարարը: