11/04/2017 20:12
«Սևիլիայի» նախագահը հաստատել է Նավասի հանդեպ հետաքրքրությունը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Խեսուս Նավասը կարող է վերադառնալ հայրենիք: 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան», որի կազմում իսպանացին 11 տարի է անցկացրել, փոխանցում է Championat.com-ը:
2013 թվականի ամռանը Նավասը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:
Այս տարվա մարտին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ 2016/17 մրցաշրջանի ավարտից հետո Խեսուս Նավասը կվերադառնա «Սևիլիա»: Ակումբի նախագահ Խոսե Կաստրոն հաստատել է ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրությունը.
«Նավասը կարող է դառնալ այն խաղացողներից մեկը, որի շուրջ մեր մարզական մենեջմենթը աշխատանք է տանում: «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրն ավարտվում է, իսկ «Սևիլիան» նրա համար տուն է ամբողջ կյանքի համար», - Կաստրոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Խեսուս Նավասի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը: