11/04/2017 19:27
ՖԻՖԱ. Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գաղտնի տեսախցիկների և լսող սարքերի միջոցով լրտեսել է ֆուտբոլիստներին
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկար տարիների ընթացքում լրտեսել է ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և անձնակազմին՝ օգտագործելով թաքնված տեսախցիկներ և գաղտնալսող սարքեր: Այս մասին հայտնի է դարձել ՖԻՖԱ-ի հատուկ հանձնաժողովի քննության ժամանակ, փոխանցում է Championat.com-ը:
2016 թվականի նոյեմբերին Հունաստանի իշխանությունը ՖԻՖԱ-ին է փոխանցել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարումը՝ կապված հունական ֆուտբոլում տիրող կոռուպցիայի հետ:
«Հանձնաժողողը մեծ զայրույթով, խորը հիասթափությամբ և ամոթի զգացումով հայտնում է, որ կհրապարակի և դատական մարմիններին կփոխանցի նոր փաստեր Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ազգային թիմի ֆուտբոլիստների, մարզիչների և կազմերպության աշխատակիցների երկարամյա լրտեսության վերաբերյալ: Սա հարված է հունական ֆուտբոլին: Այս գործում ներգրավված յուրաքանչյուր մարդու շահերից կբխի լռությունը խախտելն ու ճշմարտությունը պատմելը», - մեջբերում է AP-ն ՖԻՖԱ-ի հաղորդագրության տեքստը: