12/04/2017 13:46
«Մոնակոն» դիմել է ՈւԵՖԱ-ին՝ «Բորուսիայի» հետ խաղն ապրիլի 15-ին անցկացնելու խնդրանքով
«Մոնակոյի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին և խնդրել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը տեղափոխել շաբաթ՝ ապրիլի 15-ին, փոխանցում է Championat.com-ը հղում անելով L'Equipe-ին:
Նախօրեին՝ խաղից առաջ, դորտմունդյան թիմի ավտոբուսի մոտ պայթյուն էր որոտացել: Այդ իսկ պատճառով հանդիպումը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը: «Մոնակոյում» կարծում են, որ միջադեպի հենց հաջորդ օրը խաղալն այնքան էլ ճիշտ չի լինի.
«Հանավաբար, լավագույն որոշումը չէ խաղալ միջադեպի հենց հաջորդ օրը», - ասել է ֆրանսիական ակումբի հանրային կապերի բաժնի ղեկավար Բրունո Սկրոպետան:
Նա էլ հենց նամակ է ուղարկել ՈւԵՖԱ-ին՝ խաղը շաբաթ օրը տեղափոխելու խնդրանքով: «Մոնակոն» շուտով կստանա պատասխանը:
Հիշեցնենք՝ պայթյունի հետևանքով տուժել է «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, որի մոտ ախտորոշվել է սալջարդ և դաստակում օտար մարմնի առկայություն: