12/04/2017 10:17
ԱԺ չանցած Մարտուն Գրիգորյանին Սերժ Սարգսյանը պաշտոն է տալիս. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված և ԱԺ չանցած Մարտուն Գրիգորյանին Սերժ Սարգսյանը պաշտոն է տալիս: Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանը առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում կզբաղեցնի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը:
Սրան զուգահեռ՝ խոսվում է, որ ՀՀԿ-ում հաշվի են առնելու նաև այն հանգամանքը, որ Մարտուն Գրիգորյանը երկար տարիներ զբաղեցրել է ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը և չի բացառվում, որ նշանակվի գյուղատնտեսության փոխնախարար»։