12/04/2017 18:04
Վրաստանը մինչև տարվա վերջ կհրաժարվի ռուսական գազից
Վրաստանը հրաժարվում է ռուսական գազից. մինչ այս տարվա վերջ չի նախատեսվում գազ գնել «Գազպրոմից»: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հաստատել է համապատասխան կանխատեսումը, փոխանցում է Georgia-on Line-ը:
Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված բնական գազը 100 մլն խորանարդ մետր է կազմել (փետրվարին՝ 70 մլն խորանարդ մետր)։
Կառավարությունը ծրագրում է ապրիլից բնակչությանն ու կոմերցիոն բնագավառին ադրբեջանական գազ մատակարարել։ Մատակարարումն իրականացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և Շահ Դենիզ կոնսորցիումը (Հարավային Կովկասի գազատարները, Բաքու-Թբիլիսի-Էրզրում)։ Հետևաբար, ընթացիկ տարում ռուսական գազի մասնաբաժինը կկազմի 4 տոկոս։
Կանխատեսումների համաձայն՝ այս տարի Վրաստան գազի մատակարարումը կկազմի 2,457 մլրդ խորանարդ մետր, որից 2,347 խորանարդ մետրը ներկրում է Ադրբեջանից (95,5 տոկոս)։