12/04/2017 15:30
Բելառուսը ստորագրել է ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը
Բելառուսը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության մաքսային օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի վարչության ղեկավար Դմիտրի Նեկրասովը, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ Բելառուսը նախօրեին ստորագրել է ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը:
Ավելի վաղ Բելառուսի ԱԳ նախարար Դմիտրի Միրոնչիկը չէր բացառել, որ Մինսկն առաջիկայում կարող է ստորագրել միության Մաքսային օրենսգիրքը: